Քաղաքական

Ճանաչել եւ դատապարտել. ԵԺԿ կոչը՝ Թուրքիային, ԵԽ-ին ու ԵՄ-ը

arminegevorgyan
Հայկական երեք կուսակցությունների համատեղ փաստաթղթի 10 կետերից, որոնք ճանաչում, դատապարտում ու պահանջում են արդարություն, պահպանվեց 9-ը: Հատկապես հետաքրքիր է, որ բանաձեւում կա կետ, որով ԵԺԿ-ն Թուրքիային կոչ է անում վերադարձնել պատմական Հայաստանի հողերը, Գերմանիայի նման տեր կանգնել իր պատմությանն ու փոխհատուցել Հայաստանին: 78 կուսակցությունների պատվիրակներից ոչ մեկը Հայոց ցեղասպանության բանաձեւի մասով որեւէ առարկություն չունեցավ, հակահայկական ելույթներ չեղան: Բանաձեւնը ընդունվեց միաձայն ու առանց վիճաբանության:

 

 

Եվրոպական ժողովրդական կուսակցությունն ընդունեց  բանաձև, որով  ճանաչում ու դատապարտում է Հայոց ցեղասպանությունը և հիշատակում անմեղ զոհերին` Ցեղասպանության 100-ամյակին: «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը ողջունում է այս բանաձևը: ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան մեկնաբանել է. «Բանաձևի բովանդակության նպատակը ոչ միայն հարգանքի տուրք մատուցելն է, այլ նաև պատմական արդարության և պատմական հաշտեցման կոչ է»:

ԵԺԿ քաղաքական վեհաժողովի ընդունած բանաձևն ուղղված է այդ հրեշավոր հանցագործության տարբեր կողմերին, ինչպես «…հայ բնակչության բնաջնջման նպատակով մարդկանց տարհանմանը իրենց հայրենիքից, կոտորածին և էթնիկ զտումներին, հայկական ժառանգության ոչնչացմանը, բանաձևը կոչ է անում Թուրքիային ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության իրագործած ցեղասպանությունը՝ որպես հարաբերությունների լիակատար կարգավորման և եվրոպականացման, ինչպես նաև իր միջազգային պարտավորությունների և եվրոպական ձգտումների հիմք»:

Եվրոպական ժողովրդական կուսակցության կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձևի ընդունումը «Ռադիոլուրի» հետ զրույցում  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը համարեց խոշոր ձեռքբերում` հաշվի առնելով ԵԺԿ քաղաքական դերը, կշիռը և նշանակությունը։

Բանաձևի համար հիմք է հանդիսացել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական հանձնաժողովի կողմից ընդունված համահայկական հռչակագիրը, որի բազմաթիվ դրույթներ տեղ են գտել բանաձևի մեջ: Դա ևս մեկ անգամ վերահաստատում է այդ փաստաթղթի կարևորությունը` որպես ոչ միայն ազգային համախմբման պլատֆորմ, այլ նաև արտերկրում մեր շահերի միասնական ներկայացման փաստաթուղթ, ասում է Արմեն Աշոտյանը:

ՕԵԿ խմբակացության քարտուղար Մհեր Շահգելդյանն էլ նշեց, որ  այս բանաձևի ընդունումը պետք է դիտարկել  որպես եվրոպական համամարդկային և հումանիստական արժեքների  ևս մեկ  արտահայտություն։ «Կարևոր այն է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը  ուղղված պետք է  լինի ներկային, և  հետագայում  էլ ցեղասպանություների կանխարգելմանը»:

«Ժառանգություն» կուսակցության նախագահ  Րաֆիի Հովհաննիսյանի խոսքով էլ` մեր պայքարը պետք է շարունակենք, բայց պատրանք չպետք է տածենք, որ այն միջազգայնորեն սկուտեղի վրա մեզ կմատուցեն: Ըստ նրա՝ միջազգային արդարությունը ժամանակակից  աշխարհում էապես հիմնված է  ներքին արդարության վրա։

Բանաձևի ընդունվմանը  արձագանք էլ նաև իշխող կուսակցության մամուլի խոսնակ ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը: Ըստ նրա  բանաձևի ընդունումը փաստում է այն մասին, որ ԵԺԿ-ն,  լինելով շատ կարևոր քաղաքական ուժ, դատապարտում է ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլև՝ հայրենազրկումը:

«Դա նշանակում է, որ ԵԺԿ-ն ընդունում է, որ 1894-24 թվականներին է տեղի ունեցել Ցեղասպանություն, որը կատարվել է Աբդուլ Համիդի օրոք և շարունակվել Կիլիկյան Հայաստանում, այնուհետև՝ Օսմանյան Թուրքիայում: Եվ շատ կարևոր է, որ այդ հայտարարության մեջ հստակ նշվում է, որ նույնքան դատապարտելի է հատկապես Ցեղասպանության ժխտողականությունը, որը հետևողական հանցագործություն է համարվում»,- ասաց պատգամավորը:

Շարմազանովը կարևորեց նաև այն փաստը, որ բանաձևում ընդգրկվել է այն, որ Հայոց ցեղասպանության հետևանքով  բռնագաղթվել, բռնաճնշվել ու ոչնչացվել են հույներն ու ասորիները, ովքեր ապրում էին Օսմանյան Թուրքիայում, հենց այդ ժամանակաշրջանում:

Պատգամավորը շեշտեց, որ ԵԺԿ-ն այդ փաստաթուղթով կոչ է անում ոչ միայն ներկայիս Թուրքիային, այլև Եվրոպայի մյուս ղեկավար կառույցներին՝ ԵԽ ու ԵՄ ևս ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունն ու հայրենազրկումը:

Նշենք, որ համաժողովի ավարտին հայկական պատվիրակության անդամները Ցեղասպանության վերաբերյալ տեղեկատվական նյութեր են բաժանել մասնակիցներին. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշեր անմոռուկներ ենք բաժանել ԵԺԿ անդամ կուսակցությունների ներկայացուցիչներին»,- ասաց Արմեն Աշոտյանը։ Նա նշեց, որ եվրոպացի գործընկերներին բացատրել է, թե ինչ է խորհրդանշում Հայոց ցեղասպանության խորհրդանիշ անմոռուկը և ինչ բարոյական քայլ կլինի նրանց կողմից այդ խորհրդանիշի կիրառումը:

Back to top button