Հասարակություն

Ինչու Պերմյակովը չի հանձնվի Հայաստանին. պարզաբանում է ՌԴ դատախազությունը

ՌԴ Սահմանադրության 61-րդ հոդվածի համաձայն՝ Վալերի Պերմյակովը չի կարող հանձնվել ՀՀ իրավապահ մարմիններին, քանի որ հանդիսանում է ՌԴ քաղաքացի, ասված է ՌԴ գլխավոր դատախազության՝ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին ուղղված պատասխանում։

Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը պատասխանել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ հունվարի 20-ի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հղած նամակին։ Նամակում պատգամավորը պահանջել էր, որպեսզի ռուսական կողմը ՀՀ իրավապահներին հանձնեն հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդի մեջ մեղադրվող 102-րդ ռազմաբազայի զինծառայողՎալերի Պերմյակովին:

 

 

Back to top button