ԿարևորՔաղաքական

Էդ. Նալբանդյան. Բաքուն ի ցույց է դնում իր արհամարհանքը՝ միջնորդների առաջարկությունների նկատմամբ

«Ադրբեջանական կողմը հերթական անգամ ցույց տվեց, թե ինչպես է վերաբերվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական կոչերին՝ խստորեն հետևելու հրադադարի պահպանմանը և զերծ մնալու իրավիճակը սրող քայլերից»,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով «Առավոտի» սահմանի իրավիճակի մասին հարցին։

Նախարար Նալբանդյանն արձանագրել է, որ «վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի սադրանքների հետևանքով կրկին լարվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և Ադրբեջան — Արցախ շփման գծում, որը հանգեցրել է մարդկային զոհերի»։

«Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան վերջին այցելության արդյունքներով հրապարակված հայտարարության մեջ նշել էին, որ նախագահները համաձայնել են քննարկել զինադադարի ամրապնդմանն ուղղված եռանախագահների առաջարկները։ Վերոհիշյալ սադրանքներով Բաքուն ևս մեկ անգամ ի ցույց է դնում իր արհամարհանքը միջնորդների առաջարկությունների հանդեպ»,- ընդգծել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Կարդացեք նաև
Close
Back to top button