Մշակույթ

«Genealogy». Ավստրալիա աշխարհամասից Մերի — Ջին Օ’Դոհերթի Վասմաթզյանն է

Genealogy խմբի 6 մասնակիցներից հինգերորդը օպերային երգչուհի Մերի — Ջին Օ’Դոհերթի Վասմաթզյան է. նա ներկայացնում է Ավստրալիա աշխարհամասը:

Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությունը հայտնել էր, որ Genealogy խումբը համախմբելու է 1915-ին աշխարհի 5 աշխարհամասերում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 6 արտիստներ են` իրենց 6 ճակատագրերով, բայց 1 պատմությամբ:

Խմբի առաջին մասնակիցը ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանն է, ով ներկայացնում է Եվրոպա աշխարհամասը, երկրորդ մասնակիցը ամերիկահայ երգչուհի Թամար Կապրելյանն է, երրորդը՝ Վահե Թիլբյանն է Աֆրիկա աշխարհամասից: Խմբի 6 մասնակիցներից չորրորդը ճապոնահայ երգչուհի Ստեֆանի Թոփալյանն է, որը ներկայացնում է Ասիա աշխարհամասը: 

Ներկայացվելիք երգի վերնագիրն է ‘’Don’t deny’’ («Մի՛ ժխտիր»):

Back to top button