Հասարակություն

Հակառակորդի գնդակից զինծառայող է զոհվել. ԼՂՀ ՊՆ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 2-ին և լույս 3-իգիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփմանգծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմըխախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբերտրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմականանետերից ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից հայդիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:

Նշված խախտումների արդյունքում, ՊԲ արևելյանուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանությանտեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմիցմահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ.ծնված Արսեն Աբրեստի Կարապետյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում Ա. Կարապետյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ նշված ժամանակահատվածում հակառակորդի ակտիվությունը ճնշելու ուղղությամբ և շարունակում են շփման գծի ողջ երկայնքով վերահսկել օպերատիվ-մարտավարական իրադրությունը:

 

Back to top button