Հայտարարվել է ՄԻԵԴ- ում ՀՀ- ից դատավորի թեկնածուների անունները
Այսօր հայտնի են դարձել Մարդու իրավունքների եվրոպական դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրված թեկնածուների ընտրության մրցույթում հաղթողների անունները։
Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ մրցույթ իրականցնող հանձնաժողովի այսօրվա նիստում ամփոփվել են արդյունքները եւ հաղթող են ճանաչվել Արմեն Շուրայի Հարությունյանը, Արայիկ Գառնիկի Ղազարյանը և Լիանա Օնիկի Հակոբյանը։
Հանձնաժողովի արձանագրությունից տեղեկանում ենք, որ հարցազրույցի փուլի գնահատման արդյունքներով հարցազրույցին մասնակցած 14 հավակնորդներից ամենաբարձր հանրագումարային միավորն են ստացել Արմեն Շուրայի Հարությունյանը, Արայիկ Գառնիկի Ղազարյանը, Վիգեն Վլադիմիրի Քոչարյանը։
Հանձնաժողովը հաշվի առնելով տարասեռ թեկնածուներ ունենալու պայմանը՝ 3- րդ տեղը զբաղեցրած արական սեռի ներկայացուցչի փոխարեն առաջադրել է իգական սեռի այն ներկայացուցչի անունը, որը 6 կին թեկնածուների մեջ ամենամեծ միավորն է ստացել։ Դա 7- րդ տեղը գրաված Լիանա Հակոբյանն էր։