Հասարակություն

ԱՄՆ դեսպանն ու ՄԻՊ- ը կշարունակեն համագործակցությունը

Այսօր օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան  Ռիչարդ Միլսին, հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։

Հանդիպման ընթացքում Կարեն Անդրեասյանն ու Ռիչարդ Միլսը քննարկել են օմբուդսմենի գրասենյակի և ԱՄՆ դեսպանության միջև համագործակցության օրակարգին և առաջնահերթություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը, անդրադառնալով  մարդու կյանքի իրավունքին սպառնացող վտանգի առկայությանը և տարածաշրջանում իրավիճակի լարվածության սրացմանը, խոր մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից պարբերաբար իրականացվող դիվերսիաների ու սադրանքների առնչությամբ և ևս մեկ անգամ կարևորել  Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

Դեսպանը, կարևորելով  ՄԻՊ Կարեն Անդրեասյանի և նրա աշխատակազմի ակտիվ գործունեությունը, իր հերթին հավաստիացրել է, որ պաշտոնավարման ընթացքում շարունակելու է ջանքեր ներդնել օմբուդսմենի գրասենյակի և ԱՄՆ դեսպանության միջև արդեն իսկ ձևավորված գործընկերային և սերտ հարաբերությունների ամրապնդման գործում։

Back to top button