Վերլուծական

Ինչպես կարելի է մեղմել իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում

annanazaryanhasmikmartirosyan

Վերջին օրերին կրկին լարվածություն է նկատվում սահմանագոտում. Հակառակորդին, ցավոք, հաջողվել էր մոտենալ հայկական դիրքերին, ինչի հետևանքով 2 զոհ գրանցվեց հայկական կողմից, 3 զոհ հակառակորդի:

ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշում է, որ խախտումների քանակը Ադրբեջանի կողմից կրկնապատկվել է:

Վերլուծաբան Լևոն Մելիք Շահնազարյանը կասկածում է, թե Սարգսյան- Ալիև հանդիպումը կարող է վերջ դնել այս լարվածությանը։ Ընդհանրապես, ըստ նրա,  նախագահների հանդիպումը և ցանկալի է, և՝ ոչ:

Լարված իրավիճակում ԵԱՀԿ ՄԽ-ի արձագանքը նորմալ է համարում վերլուծաբանը: Ընդհանրապես՝ պետք է հասկանալ, որ միջնորդների գլխավոր առաքելությունն այն է, որ պատերազմ չլինի, ինչը, Լևոն Մելիք-Շահնազարյանի կարծիքով, փայլուն իրականացվում է:

Back to top button