Միջազգային
ԱՄՆ ցանկանում է բարելավել հարաբերությունները Բելառուսի հետ
Վաշինգտոնը ցանկանում է բարելավել հարաբերություները Մինկի հետ: ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Ասիայի հարցերով օգնական Էրիկ Ռուբինը հայտարարել է, որ Բելառուսի հետ հարաբերությունները կարգավորելու պատճառներից մեկը Դոնբասի իրավիճակի վրա այդ երկի ազդեցությունն է:
«Բելառուսի դերը ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում կնպաստի Մինսկ- Վաշինգտոն հարաբերությունների կարգավորմանը, թեև ուղիղ կապ երկու գործընթացների մեջ չկա,- ասել է Ռուբինը:
Ավելի վաղ Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչը հայտարարել էր, որ Բելառուսի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում կարող է նպաստել Մինսկի հարաբերությունների բարելավմանը Եվրամիության հետ: Պաշտոնական Մինսկը կոչ էր արել չկապել իրար Ուկրաինայի իրադարձություններն ու Եվրամիության հետ հարաբերությունների կարգավորումը: