Միջազգային

Օջալանը հնարավոր է ազատ արձակվի

Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը հնարավոր է, որ ազատ արձակվի, հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնադիրների մեկը՝ կուսակցության նախկին փոխնախագահ Դենգիր Ֆըրաթը։

Թուրքական T24 հեռուստաընկերությունը հայտնել է, որ Ֆըրաթն իր պնդումը հիմնավորել է, թե Օջալանին կալանքի տակ պահելու անհրաժեշտություն չկա, քանի որ նա հանդես է գալիս բռնության ու ահաբեկչությանը դեմ:

«Օջալանն ինքն է կոչ անում PKK-ի զինյալներին վայր դնել զենքերը»,- հայտարարել է Ֆըրաթը: Նա ընդգծել է, որ քրդերի հետ խաղաղության հաստատումը կլինի Օջալանին ազատ արձակելու ճանապարհով միայն:

Հիշեցնենք, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության  առաջնորդը  ցմահ ազատազրկման է դատապարտված:

Back to top button