Միջազգային

Անկեղծ քննարկում. Լավրով-Քերրի հանդիպմանը անդրադարձ է եղել Նեմցովի սպանությանը

marlenahovsepyan

Ժնևում կայացել է Ռուսաստանի արտգործնախարարի և Միացյալ նահանգների պետքարտուղարի հանդիպումը: «Պրեզիդենտ Ուիլսոն» հյուրանոցում դռնփակ հանդիպմանը կողմերը քննարկել են Ուկրաինային , Իրանի միջուկային ծրագրին, Սիրիայի իրավիճակին, ինչպես նաև Բորիս Նեմցովի սպանությանն առնչվող հարցեր: Ամերիկյան կողմի հաղորդմամբ, դիվանագետների առանձնազրույցը տևել է 1 ժամ 20 րոպե: Բանակցությունների մանրամասներ չեն հաղորդվում:«Քիչ առաջ հանդիպեցի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:Անկեղծ քննարկում էր Իրանի, Սիրիայի Ուկրաինայի մասին», բանակցություններից հետո Թվիթերում գրել է պետքարտուղար Քերրին:

BBC-ի հաղորդմամբ, Ջոն Քերրին հանդիպմանը մտադիր է եղել կոչ անել Ռուսաստանի իշխանություններին հնարավորինս թափանցիկ հետաքննություն իրականացնել Բորիս Նեմցովի սպանության հանգամանքները պարզելու համար:

Back to top button