Հասարակություն

Հայաստանում աղանդավորական կազմակերպություններին կավելանա եւս մեկը

sonahakobyan

Աղանդավորական նոր կազմակերպության մուտքի մասին է այսօր լրագրողներին ահազանգել Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը: Նա նշել է, որ Մոլդովայից եկող այս նոր աղանդի ղեկավարը նոր է դուրս եկել կալանավայրից և իր կրոնական դասերը սկսել է հենց Քիշնևի բերդից: Սևակ Հովհաննիսյանը խոսել  է նաև վերջերս բացված «Աստծո բանակ» կրոնական կազմակերպության մասին, որի հոգևոր հովիվը՝ Հովհաննես Ջուլֆայանը իր քարոզները սկսել է ԱՄՆ-ից, իսկ Հայաստան վերադառնալուց հետո հաստատվել է Մեծամորում:

 

 

«Աստծո կամք». Այսպես կոչվում աղանդավորական նոր կազմակերպությունը, որն իր Հայաստանյան հոգևորսությունը կսկսի մայիսի 5-ից: Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը հայտնում է, որ աղանդի հիմնադիրները ժամանելու են Մոլդովայից, իսկ ղեկավարը Արմեն Առաքելյանն է, ով նոր է դուրս եկել կալանավայրից և իր կրոնական առաքելությունը սկսել է հենց Քիշնևի բերդից:

«Մայիսի 5-ին Կապան քաղաքում և Երևանում եկեղեցիների հիմնումն է տեղի ունենալու: Ունենք լուսանկարներ նաև Արմեն Առաքելյանից և նրա կրոնական գործունեությունից»:

Սևակ Հովհաննիսյանը հայտնեց նաև «Աստծո բանակ» կրոնական կազմակերպության մասին, որի հոգևոր հովիվը՝ Հովհաննես Ջուլֆայանը իր քարոզները սկսել է ԱՄՆ-ից, իսկ Հայաստան վերադառնալուց հետո հաստատվել է Մեծամորում:

«Ոչ թե քարոզներ են անում, այլ երգ ու պարով են Հիսուս փառաբանում՝ ոչ ռեպ, ոչ ռաբիս, ինչ որ խառը երաժշտության միջոցով»:

Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահն անդրադարձավ նաև «Կյանքի խոսքին», որը հիմնադիր  ու  գլխավոր հովիվ Ուլֆ Էկմանի կառույցից դուրս գալուց հետո, հայտնվել է լուծարման շեմին:

«Կրոնական կազմակերպությունը կախվել է փրփուրներից և կազմակեպությունից մոտավորապես 100 հոգի արդեն դիմել են մեզ, ովքեր ուզում են դուրս գալ ուղղակի վախենում են հետագա հետապնդումներից»:

Հաշվի առնելով աղանդավորականների շրջանում վախի մթնոլորտը՝ հաճախ հենց ինքը՝ Սևակ Հովհաննիսյանն է դիմում ոստիկանությանը և հայտնում կրոնական կազմակերպությունների արդեն նախկին անդամների նկատմամբ սպառնալիքների մասին: Այսօր էլ օգտվելով առիթից՝ Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահը դիմեց ոստիկանությանը՝ ավելի ուշադիր և հետևողական լինելու կոչով:

Back to top button