Մշակույթ

Հայաստանին վերաբերող ցուցահանդես՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն»-ում

Աշխարհի ամենահեղինակավոր մշակութային օջախներից մեկում՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում 2017 թվականին հնարավոր է Հայաստանին վերաբերող ցուցահանդես կազմակերպվի: Այս օրերին մեր երկրում են թանգարանի միջնադարյան արվեստի և վանքերի վարչության ներկայացուցիչները, ովքեր քննարկում են հնարավոր ցուցահանդեսի կազմակերպման մանրամասները:

Երեկ «Մետրոպոլիտեն» թանգարանի միջնադարյան արվեստի և վանքերի վարչության պետ Գրիֆիտ Մանը և նույն վարչության բյուզանդական արվեստի համակարգող Հելեն Էվանսն այցելել են Հայաստանի պատմության թանգարան, շրջել մշակութային օջախի տարածքով ու դիտել առկա ցուցանմուշները:

Back to top button