Միջազգային

Կքննարկվի Բորիս Նեմցովի սպանության բացահայտման հարցը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ժնևում կայանալիք հանդիպման ընթացքում կքննարկեն ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության բացահայտման հարցը, տեղեկացնում է Ֆրանս Պրեսը: Քերին Ժնև մեկնելուց առաջ ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել էր, որ անհրաժեշտ է բաց, հիմնովին քննություն անցկացնել: Քերին ընդգծել է, որ կատարողներից բացի պետք է գտնել նաև սպանության պատվիրատուներին ու կազմակերպիչներին:

Back to top button