Հասարակություն

Գևորգ Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Արցախ

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այցի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը հանդիպել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:

ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և ԼՂՀ դատախազությունների միջև համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Back to top button