Հասարակություն

Հայաստանում սահմանախախտ է ձերբակալել

Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունը հայ-թուրքական սահմանին սահմանախախտ է բռնել: Հայտնում է ռուսական «Ինտերֆաքս»-ը:«Լույս մարտի 1-ի գիշերը Գյումրու սահմանապահ ջոկատի ուղեկալներից մեկում սահմանի պաշտպանության տեխնիկական միջոցներից ահազանգի ազդանշան է ստացվել:

Հայտնաբերվել են դեպի Հայաստանի Հանրապետության տարածքի խորքը տանող ոտնահետքեր»,- հայտնել են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունում:Բռնված սահմանախախտի մոտ հայտնաբերվել  է Չեխիա վերադառնալու փաստաթղթեր: Սահմանախախտի քաղաքացիության մասին չի հաղորդվում:

Back to top button