Հասարակություն

Քրեական գործ է հարուցվել Պերմյակովի մոտ շեղում չհայտնաբերած բժիշկների նկատմամբ

Գումրիում հունվար 12- ին Ավանեսյանների սպանության հետ կապված մեղավոորներ են փնտրում Չիտայում, որտեղից Հայաստան են գործուղել Պերմյակովին։

29- րդ բանակի բարոյա- հոգեբանական բաժնի պետ Դմիտրի Կիսելյովը հայտնել, որ պատասխանատվության կենթարկվի 50- ից ավելի մարդ։ «Չիտայում արդեն երեք քրեական գործ է հարուցվել 321- րդ զինվորական հոսպիտալի բժիշկների նկատմամբ, որոնք Վալերի Պերմյակովի մոտ շեղում չեն հայտնաբերել եւ նրան ծառայության են թույլատրել»,- Կիսելյովի խոսքերն է մեջբերում Забmedia.ru- ն։

Ավելի վաղ LifeNews- ը սեփական աղբյուրներին հղում անելով գրել էր, որ Պերմյակովը զորակոչից անմիջապես հետո՝ մայիսին, հայտնվել է ռազմա- կլինիկական հոսպիտալի հոգեբուժական բաժնում, որտեղից դուրս է գրվել հուլիսի վերջին։

Back to top button