Միջազգային

Ռոուհանի. Վաշինգտոնն է մեղավոր Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ընթացիկ վեճերի մեջ

«ԱՄՆ պետք է վերանայի մոտեցումը Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ»,- հայտարարել է  Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին:

IRNA գործակալության փոխանցմամբ՝ Ռոուհանին ասել է՝ Վաշինգտոնն է մեղավոր Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ընթացիկ վեճերի մեջ: Նա, մասնավորապես, մեղադրել է ամերիկյան իշխանություններին 2004 թվականի բանակցությունները ձախողելու մեջ, որոնց մասնակցում էին նաև Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան:

Իսլամական Հանրապետության նախագահը նաև ասել է, որ իր պաշտոնավարման ժամանակահատվածում Իրանի հարաբերությունները մերձավոր հարևանների հետ՝ բացառությամբ մեկ-երկու երկրի, արմատապես բարեփոխվել են:

Back to top button