Պաշտոնական

Դավիթ Վիրաբյանը`ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ

ՀՀ Նախագահի հրամանագրով Դավիթ Վիրաբյանը նշանակվել է ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ. այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Դավիթ Վիրաբյանին նշանակել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ (նստավայրը` Մոսկվա)»:

Դավիթ ՎԻՐԱԲՅԱՆ կենսագրական տվյալները

Ծնվել է 1977թ. Երևանում: 1999թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբական բաժինը:

2002թ. ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան` պաշտպանելով «Հորդանանա-իսրայելյան հարաբերությունները 1948-1994թ.» խորագրով ատենախոսությունը և ստանալով «պատմական գիտությունների թեկնածու» գիտական աստիճանը: Տիրապետում է ռուսերեն, անգլերեն և արաբերեն լեզուներին:

2000-2002թթ.՝ ՀՀ ԱԳ նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի (ՄևՄԱ) վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի կցորդ

2002–2005թթ.՝ Լիբանանյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության երրորդ քարտուղար

2005–2007թթ.՝ ՀՀ ԱԳՆ ՄևՄԱ վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի երրորդ, իսկ այնուհետև՝ երկրորդ քարտուղար

2007-2009թթ.՝ Բելառուսում ԱՊՀ կառույցներում ՀՀ մշտական ներկայացուցչության երկրորդ քարտուղար

2009–2010թթ.՝ Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության երկրորդ, այնուհետև՝ առաջին քարտուղար

2010–2011թթ.՝ ՀՀ ԱԳ նախարարության Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի առաջին քարտուղար, բաժնի վարիչ

2011թ.-ից՝ Ղեկավարում է ՀՀ ԱԳ նախարարության ԱՊՀ վարչության ՀԱՊԿ բաժինը: Միաժամանակ՝ հանդիսանում է ՀԱՊԿ Ռազմատնտեսական համագործակցության միջպետականի հանձնաժողովի, հայ-ռուսաստանյան ու հայ-բելառուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովների, ինչպես նաև մի շարք այլ՝ միջազգային և ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովների ու աշխատանքային խմբերի անդամ։

Back to top button