Սպորտ

Հայաստանը մասնակցում է բադմինտոնի երիտասարդական միջազգային մրցաշարին

Հոլանդիայի Հարլեմ քաղաքում այսօր մեկնարկել է  բադմինտոնի միջազգային երիտասարդական մրցաշարը, որին մասնակցող 23 երկրների թվում է նաև Հայաստանի հավաքականը։

Հայաստանի բադմինտոնի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հավաքականի գլխավոր  մարզիչ Հրաչյա Պողոսյանի գլխավորությամբ ելույթ կունենան  Քնարիկ Մարգարյանը և Լիլիթ Պողոսյանը: Աղջիկների մենախաղերում Քնարիկի մրցակիցը կլինի Հոնկ Կոնգը ներկայացնող Նագ Յաուին, իսկ Լիլիթինը՝ սինգապուրցի Ժին Մին։

Մեկ օր անց մեր աղջիկները հանդես կգան զուգախաղերում, որտեղ նրանց մրցակիցը կլինի բրիտանական զույգը։

Հոլանդիայի մրցաշարի ավարտից հետո մեր հավաքականը կմեկնի Գերմանիա: Մարտի 5-8-ը Բեռլինում նրանք կմասնակցեն մեկ այլ միջազգային մրցաշարի: Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի նախագահ Աշոտ Աղաբաբյանը հայտնել է, որ նման մրցաշարերին մասնակցելը հնարավորություն է տալիս մեր մարզուհիներին մրցակցային  փորձ ձեռք բերել։

Ըստ Աղաբաբյանի՝ հենց նման  հանդիպումներից հետո են գրանցվում նաև լավագույն արդյունքները։

Back to top button