Միջազգային

Ռուսաստանին մոտ ապագայում սպասվում են նոր պատժամիջոցներ, ասել է Քերին

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ մոտ ապագայում Ռուսաստանի դեմ կարող են սահմանվել նոր պատժամիջոցներ, քանի որ Մինսկի համաձայնությունները, կարծես թե, չեն կատարվում։

«Այսօրվա դրությամբ ոչ Մոսկվան, ոչ էլ նրա աջակցությունը վայելով ուժերը չեն մոտեցել ստանձնած պարտավորությունների կատարմանը»,- ասել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը։

Քերրին հայտնել է, որ Վաշինգտոնն ունի այլընտրանքային պլան, որը ենթադրում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացում և Ուկրաիային լրացուցիչ աջակցություն: Ըստ պետքարտուղարի՝ Բարակ Օբաման որոշում կկայացնի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ խորհրդակցելուց հետո։

Back to top button