Քըրք Քըրքորյանը մտադիր է ստեղծել հայկական «Շինդլերի ցուցակը»՝ նվիրված ցեղասպանության 100-րդ տարելիցին
Հայազգի միլիարդատեր, բարերար 97- ամյա Քըրք Քըրքորյանը մտադիր է հովանավորել Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի աշխատանքները: Այդ մասին գրում է showbiz411.com-ը:
«Քըրքորյանը հույս ունի ստեղծել հայկական «Շինդլերի ցուցակ», որը նվիրված էր Հոլոքոսթի հիշատակին», -գրում է լրատվամիջոցը:
Ըստ աղբյուրի, արդեն իսկ օսկարակիր մի ռեժիսոր համաձայնություն է տվել ծրագրի իրագործմանը: Տարբեր դերասաններ, որոնց անունները կհայտարարվեն առաջիկայում, նույնպես պատրաստ են նկարահանվել այդ ֆիլմում: Ներկայումս, ըստ աղբյուրի, հայտնի է, որ դեռեւս «վերնագիր չունեցող» ֆիլմի նկարահանումները կսկսվեն այս ամռանը, Եվրոպայում: Ֆիլմի բյուջեն մեծ է, -գրում է աղբյուրը:
Հոլիվուդով հիացած Քըրքորյանը, ասում են իր երկար կյանքի ընթացքում ավելի քան մեկ միլիարդ դոլար է նվիրաբերել հայկական բարեգործական ծրագրերին: