ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Նաիրա Զոհրաբյանը, Լևոն Զուրաբյանը և Ռուբիկ Հակոբյանը դիմել են կառավարությանն ու իրենց առաջարկած փոփոխությունները ներկայացրել Շրջաառության հարկի մասին օրենքում: Պատգամավորները առաջարկել են ներդնել ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելու կամավորության սկզբունքը՝ սահմանելով, որ առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով հարկ վճարողը իրավունք ունի ընտրել հարկի 3.5 տոկոս դրույքաչափի համակարգը և ազատվել ձեռքբերումները փաստաթղթավորելու օրենսդրական պահանջից կամ ընտրել հարկի 1 տոկոս դրույքաչափի համակարգը` պարտավորվելով պահպանել ձեռքբերումները փաստաթղթավորելու օրենսդրական պահանջը:
Շրջանառության հարկ վճարող համարվելու շեմը 58.35 մլն ՀՀ դրամից բարձրացնել մինչև 100 մլն ՀՀ դրամ: Կառավարությունը պատգամավորներին տեղեկացրել է, որ Շրջանառության հարկի մասին օրենքում արդեն նախաձեռնել է համապատասխան փոփոխություններ որով նախատեսվում է՝ շրջանառության հարկ վճարող համարվելու շեմը սահմանել 113,4 մլն դրամ, ներմուծել շրջանառության հարկով հարկման նոր կառուցակարգ: Ուստի և ՀՀ կառավարրությունը օրենսդրական նախաձեռնության հեղինակներին առաջարկում է առայժմ ձեռնպահ մնալ օրենսդրական նախաձեռնության քննարկումից և դրան անդրադառնալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված վերը նշված օրենքների նախագծերի փաթեթի քննարկումների շրջանակներում: