Վերլուծական
Ժամանակն է խոսել Սումգայիթի ցեղասպանության մասին
Այն, ինչ 88-ի փետրվարի 26-29-ը տեղի ունեցավ Սումգայիթ քաղաքում, միջազգային իրավունքի նորմերով որակվում է որպես ցեղասպանություն, սակայն, մինչ օրս այդ ուղղությամբ որեւէ քայլ չի կատարվել, այդ թվում՝ Հայաստանի ղեկավարների կողմից, այսօր հայտարարել է Սումգայիթում զոհվածների հարազատների վստահված անձ, հրապարակախոս Հրայր Ուլուբաբյանը։
Նրա խոսքով՝ եթե խորհրդային տարիներին կարելի էր հասկանալ այս հարցով իշխանական զգուշավորությունը, ապա այսօր նման պահվածքը անհասկանալի է: «Անկախության տարիներին մեր երկրի ղեկավարները՝ երեք նախագահներն էլ, չգիտես ինչու խուսափում են ընդհանրապես Սումգայիթը որակելու հարցից: Մեր ԱԺ-ն էլ մինչեւ հիմա Սումգայիթ-ցեղասպանությունը չի քննարկել ու չի որակել որպես ցեղասպանություն»։