Քաղաքական

ԵԱՀԿ նախագահը մտահոգված է ԼՂ հակամարտության գոտում լարվաճության աճով

ԵԱՀԿ նախագահ, Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լարվածության աճով: «Մեզ մտահոգում են վերջին իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում: Հակառակ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցություններին, որոնք տեղի ունեցան տարեվերջին, մենք նկատում ենք իրավիճակի կտրուկ վատթարացում,  բանակցային գործընթացը դանդաղում է»,- հայտարարել է Դաչիչը ՄԱԿ- ի Անվտանգության խորհրդի նիստում։

Ըստ նրա՝ ԵԱՀԿ  նախագահության ընթացքում Սերբիան կշարունակի սատարել Մինսկի խմբի համանախագահների՝ բանակցությունները շարունակելու և հակամարտության կարգավորման ուղիներ գտնելու ջանքերին: «Ստեղծված իրավիճակը Մյունխենում քննարկել ենք Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների  հետ և մտադիր ենք տարածաշրջան առաջիկա այցի ժամանակ շարունակել քննարկումները պետությունների ղեկավարների հետ հանդիպումներում »,- ասել է Դաչիչը:

Back to top button