Միջազգային

ԵՄ- ն կբարեկամանա Ադրբեջանի հետ՝ հանուն գազի

marlenahovsepyan

Եվրամիությունը հանուն գազի պատրաստ է բարեկամանալ Ադրբեջանի, Ալժիրի և Թուրքմենստանի հետ։ «Կասկածի տակ դնելով Ռուսաստանի հուսալիլությունը՝ Եվրամիությունը շեշտադրում է անում քաղաքական տեսանկյունից ոչ միանշանակ վերաբերմունքի արժանի, սակայն գազով հարուստ պետությունների վրա»,- գրում է The Financial Times պարբերականը՝ տեղեկացնելով, որ «Եվրամիության երկարաժամկետ էներգետիկ ռազմավարության մասին» փաստաթուղթը պետք է հրապարակվի այսօր: Այն ենթադրում է մինչև 2030 թվականը էներգետիկ միության ստեղծում, որի շրջանակներում այս տարի ԵՄ գործադիր մարմինը՝ Եվրահանձնաժողովը կնքելու է փոխըմբռնման մասին հուշագրեր Ադրբեջանի և Թուրքմենաստանի հետ:

Ինչպես նկատում է պարբերականի հոդվածագիրը՝ Ուկրաինայի հակամարտությունը ստիպեց կասկածի տակ դնել ռուսական գազի հուսալիությունը։ «Ռուսաստանը կմնա շատ կարևոր մատակարար, սակայն այս երկրի ազդեցությունը կնվազի»,- The Financial Times-ին ասել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շևչովիչը: Պաշտոնյան նշել է, որ գերակա ուշադրություն է հատկացվելու «հարավային միջանցքին» կասպիական ( հետագայում նաև մերձավորարևելյան) գազի մատակարարումներին Հարավ- արևելյան Եվրոպա: Վերջին  հատվածը կդառնա Անդրադրիական գազամուղը։ Ենթադրվում է, որ մինչև 2020 թվականը Եվրոպա կմատակարարվի 10 միլիարդ խորանադրդ մետր ադրբեջանական գազ:

Նույն թեմային անդրադառնալով՝ The Guardian-ը գրում է, որ Եվրամիությունը կներկայացնի էներգետիկ միության հավակնոտ նախագիծ՝ թուլացնելու գազային որորտում Ռուսաստանի դիրքերը։ «Դա փորձ է թուլացնելու գազի հարցում Կերմլի սեղմօղակը»,- գրում է բրիտանական պարբերականը։ Սակայն Եվրամիության 19 էջանոց էներգետիկ ռազմավարության նախնական տարբերակը, որը ենթադրում է ոլորտին անդամ երկների միասնական մոտեցում, արդեն ունի ընդդիմախոսներ ի դեմս անդամ մի քանի երկների:

Süddeutsche Zeitung գերմանական պարբերականը գրում է, որ Գերմանիան ի թիվս այլ երկների կարող է դեմ լինել Եվրամիության էներգետիկ քաղաքականությունը Եվրահանձնաժողովին հանձնելու նախաձեռնությանը, քանի որ Եվրամիության համաձայնագրի համաձայն, էներգետիկ ոլորտը անդամ երկների ինքնիշխան քաղաքականության  բաղադրիչն է։

Back to top button