Չի բացառվում, որ հաջորդ տարի կրկին գրանցվի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում: Այս լուրը անուղղակիորեն հաստատեց ՀՀ Հանրային ծառայկությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ Աժ-ում ներկայացնելով հանձնաժողովի 2015–ի գործունեության ծրագիրը: Հիշեցնենք՝ էլեկտրաէներգիայի վերջին թանկացումը Հայաստանում եղավ այն ժամանակ, երբ Ատոմակայանը վերանորոգման կանգնեց 88 օրով:
Այն ժամանակ սակագինը թանկացավ 40 դրամով: Այժմ արդեն հայտնի է, որ 2016 թվականին Ատոմակայնը կես տարով կանգնելու է նորոգման համար: Սա իր լուրջ ազդեցությունը կունենա էներգետիկ համակարգի վրա, հաստատեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը:
Ի դեպ՝ դոլար-դրամ տատանումները նույնպես ազդել են էներգետիկ համակարգի վրա: Ռոբերտ Նազարյանի փոխանցմամբ՝ եղած տատանումներից համակարգն արդեն 8 միլիարդ դրամի վնաս կրել է:
Հիշեցնենք, որ վերջին թանկացումները պայմանավորված էին նաեւ համակարգերում գրանցված վնասների պատճառով: