Հասարակություն
Հատուկ կացության տրամադրման հարցում հստակություն է մտցվել
Հայաստանում գտնվող ազգությամբ հայ օտարերկրացիների առջեւ ծառացող փաստաթղթային մի շարք խնդիրներ կարելի է լուծված համարել: Ոստիկանությունը նրանցից պահանջվող փաստաթղթերի ցանկն ուհատուկ կացության տրամադրման ժամկետերն արդեն վերջնական տեսքի է բերել ու հստակեցրել: Կառավարությունում ընդունում են, որ նախկինում գործող կարգն առաջացնում էր կոռուպցիոն ռիսկեր ու դիմումի քննարկման ընթացքում հնարավոր դարձնում լիազորությունների հնարավոր սահմանազանցումը: