Միջազգային

Չեխիայում կրակոցներ ռեստորանում. զոհվել է առնվազն ութ մարդ

Չեխիայի արեւելքում՝ Ուգերսկի Բրոդ քաղաքի ռեստորաններից մեկում, կրակոցների արդյունքում զոհվել է առնվազն ութ մարդ, հայտնում են չեխական ԶԼՄ- ները՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ- ն։

Անհայտ անձը ճաշից հետո անկանոն կրակ է բացել, երբ ռեստորանում մնացել է մոտ քսան մարդ։

Ոստիկանության ներկայացուցիչը չի հաստատել զոհերի թիվը, սակայն լրագրողներին տեղեկացրել է, որ կրակողը ձերբակալվել է։ Այլ տեղեկություններով՝ նա սպանվել է փոխհրաձգության արդյունքում։

Back to top button