Միջազգային

«Իսլամական պետություն»-ը պատանդ է վերցրել 90 քրիստոնյայի՝ այդ թվում կանանց և երեխաների

marlenahovsepyan
Սիրիայի հյուսիս-արևելքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պատանդ է վերցրել 90 քրիստոնյայի՝ այդ թվում կանանց և երեխաների: Մարդու իրավունքների սիրիական խորհրդի տարածած տեղեկատվության համաձայն, քրիստոնյաներին ահաբեկիչներն իրենց հետ տարել են Էլ-Հասիքա շրջանում երկու քրդական բնակավայր գրավելուց հետո: Նախօրեին ծայրահեղականները այրել են Թել-Հորմուսում գտնվող հնագույն քրիստոնեական եկեղեցիներից մեկը և տասնյակ տներ:

Կազմակերպության տվյալներով, սպանվել են ասորական գյուղերի տասնյակ բնակիչներ, հարյուրավոր մարդիկ ստիպված են եղել փախչել սիրիական բանակի և քրդերի վերահսկողության տակ գտնվող հարևան շրջաններ: Հիշեցնենք, որ փետրվարի կեսին «Իսլամական պետությունը» տեսնայութ էր տարածել, որում գլխատում են 21 ղպտի քրիստոնյայի: Այս ամսվա սկզբին էլ իրաքյան Մոսուլում ջիհադականները կենդանի այրել էին 16 մարդու:

Back to top button