Հասարակություն

Առողջությո՞ւն, թե՞ աշխատատեղ. բնապահպանների եւ լեռնարդյունահանողների երկընտրանքը

hasmikdilanyanarminegevorgyan

Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի նոր պոչամբարի  կառուցման համար հողի կարգի փոփոխման հարցն այսօր հերթական անգամ բնապահպանների եւ հանքարդյունահանողների քննարկման առարկան էր։ Պոչամբարի կառուցման դեմ հանդես եկող կողմերը  հայտարարում են,որ կոմբինատի Նահատակ պոչամբարն արդեն մեծ վնասներ է հասցնում հարակից գյուղերի բնակչությանը։ Իսկ ահա ֆաբրկայի ներկայացուցիչը օրեր առաջ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ  կոչ էր արել նժարի վրա դնել   աշխատատեղերի ստեղծումն ու մարդկանց առողջությունը։

Ի դեպ՝ Մեծ Այրում համայնքի ավագանու փետրվարի 26- ի նիստում քննարկվելու է խնդրահարույց պոչամբարի կառուցման համար հողի կատեգորիայի փոփոխման հարցը։

Back to top button