Միջազգային

Գազամատակարարումը Ուկրաինա կարող է դադարեցվել.«Գազպրոմ»

marlenahovsepyan
«Գազպրոմ» ընկերությունը հայտնել է, որ երկու օրից գազի մատակարարումն Ուկրաինա կարող է դադարեցվել: «Կիևը ժամանակին չի կատարել կապույյտ վառելիքի կանխավճարը, այժմ վճարված է ընդամենը 219 միլիոն խորանդր մետրի դիմաց, դա բավարար է երկու օրվա համար», լրագրողներին ասել է գազային հսկայի ղեկավար Ալեքսեյ Միլլերը՝ ընդգծելով, որ դա ստեղծում է վտանգ Եվրոպա գազի տարանցման համար:

Օրերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետ Դմիտրի Մեդվեդևին հանձնարարել էր խստորեն պահպանել Ուկրաինայի հետ գազային համաձայնագրի դրույթները:

Back to top button