Հասարակություն

Խախտված օրենքներ ու անպատասխան բազմաթիվ հարցեր

karenghazaryan
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոանիսյանն ու Նարեկ Այվազյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ անդրադարձել են Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությանը՝ խոսելով այն մասին, թե ի՞նչ քայլեր են արվել կամ պետք է արվեն, որպեսզի ռուսական կողմը հայ իրավապահներին վերադարձնի Գյումրու ոճրագործության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին:

Ակտիվիստները պնդել են, որ այս գործի քննության հետ կապված խախտվել են բազմաթիվ օրենքներ եւ միջպետական պայմանագրեր: Դանիել Իոհանիսյանի խոսքով, մասնավորապես այն, որ ռուս սահմանապահները չեն համաձայնեցրել իրենց գործողությունները հայկական կողմի հետ: Նա նաեւ կասկածի տակ է դրել պաշտոնական այն վարկածը, թե Պերմյակովը փորձել է հատել հայ-թուրքական սահմանը:

Ակտիվիստը պնդել է, որ գործի շրջանակներում շարունակում են անպատասխան մնալ բազմաթիվ հարցեր, իսկ շատ մուտ քայլեր կան ռուսական կողմից, որոնք փորձ է արվում կոծկել հայ իրավապահների կողմից: Ըստ Իոհանեսյանի՝ շատ քայլեր հայ իրավապահները չեն կատարել՝ Պերմյակովին ետ ստանալու համար: Նարեկ Այվազյանի գնահատմամբ էլ՝ շարունակում է ոտնահարված մնալ մեր երկրի Սահմանադրությունը:

Նարեկ Այվազյանի մեկնաբանությունը

Back to top button