ԿարևորՔաղաքական

ԲՀԿ-ն բոյկոտեց ԱԺ նիստը

lenabadeyan
Այսօր մեկնարկած Աժ հերթական քառօրյայի հենց սկզբից սպասվում էին լուրջ փոփոխություններ խորհրդարանում՝ կապված ՀՀԿ-ԲՀԿ հակամարտություն-հաշտության հետ: Աշխատանքի հենց առաջին պահից որոշակի փոփոխություններ եւ իրադարձություններ տեղի ունեցան:

ԲՀԿ խմբակցությունից պատգամավոր Մելիք Մանուկյանը հրաժարականի մասին գրավոր դիմում էր ներկայացրել, որն ընթերցեց Աժ նախագահ Գալուստ Սահակյանը՝ հիշեցնելով, որ կարգի համաձայն պատգամավորին տրվում է 15 օրյա ժամկետ: Եթե այդ ընթացքում հրաժարականի մասին դիմումը հետ չվերցնի, ապա հրաժարականը ընդունված կհամարվի:  

ԲՀԿ մեկ այլ պատգամավոր Գրիգոր Մարգարյանը մանդատից հրաժարվելու փոխարեն նախընտրեց պարզապես լքել Բարգավաճ Հայաստան խմբակցության շարքերը: Նա դեռեւս կպահպանի իր պատգամավորական աթոռը: Ինչ վերաբերում է ԲՀԿ ղեկավարին, ապա նա այսօր խորհրդարանում չէր: Փոխարենը՝ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Աժ-ում հայտարարեց առաջիկա չորս օրերի ընթացքում իրենց անելիքների մասին:

«Հաշվի առնելով հայաստանյան ներքաղաքական դաշտում ստեղծված աննախադեպ իրավիճակը, ԲՀԿ-ն հայտարարում է որ բոյկոտում է քառօրյան և կլքենք դահլիճը: Բացի այդ առաջիկայում հանդես կգանք հստակ հայտարարությամբ և ԲՀԿ ընտրողներին կներկայացնենք մեր հետագա քայլերն ու ռազմավարությունը»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը, բացառությամբ արդեն նախկին ԲՀԿ-ական Արագած Ախոյանի։

Back to top button