ԿարևորՔաղաքական

Թուրքիան չեղյալ է հայտարարել Չանաքալեի ճակատամարտի 100-այակի տոնակատարությունները

Թուրքիայի կառավարությունը չեղյալ է հայտարարել  ապրիլի 24-ին ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը նախատեսվող Չանաքալեի ճակատամարտի 100-ամյակի տոնակատարությունը: Որոշման պատճառը, Sundays Zaman ի փոխանցմամբ, կապված է միջազգային արձագանքի եւ աշխարհի առաջնորդների Թուրքիա այցելելու հրավերը մերժելու հետ՝ պատճառաբանելով, որ Անկարան ստվերում է Երեւանում անցկացվելիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի  ոգեկոչման արարողությունները:

«Չանաքալեի ճակատամարտի տոնակատարությունները չեղյալ է հայտարարվել: Բոլոր նախապատրաստական ​​աշխատանքները կասեցվել են, քանի որ հրավերները հիմնականում  մերժվել են: Միայն հինգ երկիր է ընդունել հրավերը, որոնք, սակայն,  չեն կարող ներկայանալ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով»,  Sundays Zaman ի հետ զրույցում ասել է Թուրքիայի կառավարության ներկայացուցիչը , ով չի ցանկացել հրապարակել իր անունը:

Գալլիպոլիի հիշատակությունների կասեցումը, որոնք կազմակերպել էր Թուրքիայի սպորտի եւ երիտասարդության նախարարությունը, հայ եւ թուրք առաջնորդների միջեւ հրավերների փոխանակման եւ այն ընդունելու պահանջի «պատերազմ»-ի  մի մասն է:

Հիշեցնենք, որ հունվարի 16-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իր պատասխան նամակում խիստ տոնով մերժել էր ապրիլի 24-ին Թուրքիա մեկնելու Էրդողանի հրավերը:

Back to top button