ԿարևորՄիջազգային

Թուրքիան ստեղծում է ՆԱՏՕ- ից անկախ ՀՀՊ համակարգ. Անկարայի հակաարեւմտյան հերթական քայլը

Թուրքիան որոշում է ընդունել օգտագործել ՆԱՏՕ- ից անկախ հակահրթիռային պաշտպանության համակարգ։ Վերլուծաբանները նման որոշումը համարում են սենսացիոն եւ նշում, որ Անկարան այդպիսով ցուցադրում է Արեւմուտքի հետ հարաբերություններում իր անկախ ուղեգիծը, հայտնում է newsru.com- ը։

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ 3,4 մլրդ դոլար արժողությամբ ՀՀՊ համակարգը կպատվիրեն չինացի արտադրողներին։ «Հայտերի գնահատման աշխատանքներն ավարտվել են, նոր հայտեր չեն ստացվել»,- հայտարարել է նախարարը։ «Ռոյթերի» տեղեկություններով՝ Յըլմազը Թուրքիայի խորհրդարանին հղած նամակում նշել է, որ չի նախատեսվում ինտեգրվել ՆԱՏՕ- ի ընդհանուր համակարգին։

Չինական China Precision Machinery Import and Export Corp ընկերությունը դեռ 2013- ին էր հաղթել հայտարարված տենդերը՝ առաջ անցնելով ռուսական, ամերիկյան եւ եվրոպական արտադրողներից։

«Սա ինչ որ առումով սենսացիոն լուր է։ Այն ցույց է տալիս, որ վերջին շրջանում Թուրքիան իրոք փորձում է հեռանալ արեւմտյան տարբեր՝ այդ թվում ռազմական կառույցներից։ Եթե նկատի ունենանք Ռուսաստանի հետ տնտեսական ծրագրերը, Թուրքիայով անցնող գազամուղը, ապա կարելի է ասել, որ Թուրքիան ավելի հակաարեւմտյան դիրքորոշում է հանդես բերում»,- Պլեխանովի անվ. ՌՏՀ քաղաքագիտության եւ սոցիոլոգիայի ամբոնի դոցենտ, ռազմական քաղաքագետ Ալեքսանդր Պերենջիեւի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ- Նովոստին»։

Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի առաջին փոխնախագահ Կոնստանտին Սիվկովը գործակալությանը հայտնել է, որ Չինաստանի հետ գործարքի դեպքում Թուրքիան կհամագործակցի նաեւ Ռուսաստանի հետ։ «Չինական հակահրթիռային համակարգը ստեղծվում է ռուսական հնացած տեխնոլոգիաների վրա։ Ստեղծելով իր ՀՀՊ- ն՝ Թուրքիան կարող է հիմնականում գործնականում հենվել ռուս- չինական գիտատեխնիկական ներուժի վրա»,- ասել է նա։

Back to top button