Հասարակություն

Հանկարծամահ է եղել Տեր Հուսիկ Լազարյանը

Սրտամկանի կաթվածից այսօր մահացել է ՀՀ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Տեր Հուսիկ քահանա Լազարյանը, հայտնում է ilur.am- ը։

Ծնվել է 1955թ.-ի փետրվարի 23-ին` Երևանում:

1974 – 1979թ.թ.-ին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում:

1979-1982թթ. սովորել է Էջմիածնի Հոգևոր ճեմարանում, ստացել սարկավագի, իսկ 1984-ին` քահանայի հոգևոր աստիճան:

1981-1987թթ. աշխատել է հոգևոր ճեմարանում` որպես ուսումնական գծով պատասխանատու: Ճեմարանում դասավանդել է մինչև 1988թ.:

1987թ.-ին նշանակվել է Աշտարակի ս.Մարինե եկեղեցու քահանա:

1994թ.-ին ընտրվել է ՈՒղղափառ երկրների պառլամենտական քարտուղարության անդամ:

1988-ից ակտիվորեն մասնակցել է ղարաբաղյան շարժմանը:

1990 – 1995թ.թ.-ին եղել է ՀՀ Գերագույն Խորհրդի, իսկ 1995թ. – 1999թ.թ.-ին` ՀՀ ԱԺ պատգամավոր:

1997թ. նոյեմբերից մինչև ՀՀ նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանի հրաժարականը զբաղեցրել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

1992 – 1997թ.թ.-ին եղել է ՀՀՇ վարչության նախագահ։

Back to top button