Միջազգային

«Նորմանդական քառյակն» այսօր հեռախոսային բանակցություններ կանցկացնի

marlenahovsepyan
«Նորմանդական քառյակն» այսօր հեռախոսային բանակցություններ կանցկացնի ուկրաինական խնդրի վերաբերյալ: Լուրը հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Քառյակի առաջնորդների երեկ ծրագրված հեռախոսազրույցները հետաձգվել էին ժամանակացույցերում անհամապատասխանության պատճառով:«Նորմանդական քառյակի» Մինսկում փետրվարի 12-ին կայացած հանդիպման արդյունքներով փետրվարի 15-ից հաստատված հրադադարը կողմերը չեն պահպանում՝ միմյանց մեղադրելով այն խախտելու մեջ:

Դե իսկ Դեբալցևոյի շրջանում մարտերը գրեթե չեն էլ դադարել: Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսնադր Զախարչենոկն այսօր հայտնել է Դեբալցևոյում ուկրաինական բանակի կրած լուրջ կորուստների մասին:Նրա խոսքով, հատուկ գործողությունը ավարտվել է, Կիևը կորցրել է մոտը 3500 զինվոր: Զախարչենկոն ասել է, որ առաջիկա օրերին կսկսեն հանձնել ուկրաինական կողմին գերիներին և սպանվածների մարմինները: Ուկրաինայի իշխանությունները նախօրեին հայտնել էին, որ զորակազմն ամբողջությամբ դուրս է բերվել քաղաքից:Նախագահ Պորոշենկոն հայտարարել էր, ու ուկրաինական բանակը կորցրել է 6 զինվոր:Ի դեպ, Դեբալցևոյի մարտերի ժամանակ ոտքից հրազենային վիրավորում է ստացել նաև Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարը :Զախարչենկոն այսօր ասել է, որ իր վրա կրակել է ուկրաինական բանակի դիպուկահարը:

Ուկրաինայի նախագահը նախօրեին երեկոյան հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Պյոտոր Պորոշենկոն հանդես է եկել Դոնբասի ճգնաժամի կարգավորմաը ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը ներգրավելու առաջարկով: Պաշտոնական Կիևը կարծում է, որ խաղաղարար զորակազմի ձևաչափ կարող է հանդիսանալ Եվրամիության ոստիկանական առաքելությունը: «Համոզված եմ՝ դա կլինի ամենաարդյունավետ քայլն ու անվտանգության  երաշխիքը ստեղծված պայմաններում, երբ խաղաղության խոստումներին հավատարիմ չեն ոչ Ռուսաստանը, ոչ էլ նրանք,ում Մոսկվան  սատարում է», ասել է Պորոշենկոն:

Ռուսական կողմն այսօր մեկնաբանել է Ուկրաինայի նախագահի առաջարկը՝ ընդգծելով, որ այն հակասում է Մինսկում ձեռք բերված պայմանավորվածություններին: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ խաղաղապահների մասին Կիևի առաջարկը կասկածներ է հարուցում: Նրա խոսքով Ուկրաինայի իշխանությունները նոր նախաձառնություններով ցանկանում են ձախողել Մինսկի համաձայնությունները: Չուրկինը մանրամասնել է. «նորմանդական քառյակի» փետրվարի 12-ին հանդիպմանը կողմերը պայմանովրվել են Դոնեցկում և Լուգանսկում ձևավորել ոստիկանության ստորաբաժանումներ, դե իսկ շրջանների հսկողությունը կիրականցնի ԵԱՀԿ-ն:

Back to top button