Հասարակություն

Ստեղծվելու է կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ

hasmikdilanyan

Կառավարության որոշմամբ  ՀՀ-ում  վարչապետի նախագահությամբ  ստեղծվելու է կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որի կազմում կլինեն ինչպես նախարարներ, այնպես էլ  խորհրդարանական ընդդիմադիր  խմբակցութունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Խորհրդարանական ընդդիմադիր  խմբակցությունների ներկայացուցիչներ ընտրելու հարցում էր , որ  որոշակի տարաձայնություններ կային:

Վարչապետն օրինակ կարծում է, որ խորհրդի կազմում ընդդիմադիր անդամ նշանակելու համար  ավելի կոռեկտ կլինի, եթե դիմեն ԱԺ նախագահին ու նրա միջոցով ընտրեն ներկայացուցչին: Մինչդեռ նախարարը հակառակ կարծիքին է, Հովհաննես Մանուկյանի դիտարկմամբ, պետք է  դիմել ոչ թե ԱԺ նախագահին, այլ՝ ուղիղ  ընդդիմադիր խմբակցութուններին: Այդուհանդերձ, ընդունվել է վարչապետի առաջարկը ու թեման փակվել:

Հիշեցնենք, որ նմանատիպ խորհուրդ արդեն մեր երկրում գործում էր,  նոր խորհուրդ ստեղծելու նպատակը: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի  ավելի արդյունավետ աշխատելն է, ընդդիմադիր գործիչներին խորհրդի կազմում ընդգրկելը:

ՀՀԿ փոխնախագահ, կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր չնայած լրագրողների համառ ջանքերին, որևէ քաղաքական հարցի չի պատասխանել: Փոխարենը  նշել է, որ այսօր վաղ առավոտյան արդեն երեք գիրք է նվեր ստացել՝ վարչապետից, արդարադատության ու մշակույթի նախարարներից:

Նաիրիտի գործարանի աշխատակիցներն այսօր կրկին հավաքել են կառավարության շենքի առջև՝  պահանջելով վճարել աշխատավարձերի կուտակված  պարտքերը: Նրանք նշել են, որ ևս երկու օր կսպասեն ու  հաջորդ շաբաթ կրկին ամեն օր բողոքի ակիցաներ կկազմակերպեն:

Back to top button