Հասարակություն

ՌԴ դատախազին ուղղված նամակի վերաբերյալ անհեթեթ լուրերը չեն մեկնաբանվում

Հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը հայկական կողմին փոխանցելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՌԴ գլխավոր դատախազին ուղարկված միջնորդության շուրջ լրատվամիջոցներում հրապարակված տարաբնույթ մեկնաբանությունների առիթով ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ խնդրո առարկա հարցի վերաբերյալ 03.02.2015թ. տարածվել է սպառիչ հաղորդագրություն:

«Հաշվի առնելով տվյալ քրեական գործի կարևորությունը և դրա նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը, գործում որևէ նոր զարգացման դեպքում անմիջապես կտրամադրվի տեղեկատվություն:

Ինչ վերաբերում է նամակն ուղարկելու և դրա բովանդակության վերաբերյալ կասկածներին և շրջանառվող այլ անհեթեթ լուրերին, նշենք, որ նպատակահարմար չենք գտնում անդրադառնալ, առավել ևս մեկնաբանել դրանք»,–ասվում է ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությունում։

Back to top button