Գեներալ Ռոմեն Ղազարյանը՝ զինակիցների հուշերում
Փետրվարի 16-ին Ռուսաստանի Նովգորոդ քաղաքում մահացել է գեներալ Ռոմեն Ղազարյանը։ Այսօր Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունեցել նրա հոգեհանգստի արարողությունը: Ռոմեն Ղազարյանն արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից է եղել։
«Ազատամարտիկների դաշինքի» համակարգող խորհրդի անդամ Սմբատ Հակոբյանը պատմում է, որ Ռոմեն Ղազարյանի հետ բազամաթիվ մարտեր են մղել, որոնք հաղթական ելք են ունեցել։
Արդեն ավելի ուշ Ռոմեն Ղազարյանը ստանձնել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի պետը պաշտոնը:1998թ. հունվարի 18-ին Ռոմեն Ղազարյանի նկատմամբ մահափորձ էր իրականացվել, Արմավիր-Երեւան մայրուղու 50-րդ կիլոմետրի վրա նրա մեքենայի ուղղությամբ կրակահերթ էին արձակել, սակայն Ղազարյանը չէր տուժել։
Առաջին նախագահի հրաժարականից հետո նա հեռացավ Հայաստանից, իսկ իշխանությունները հետախուզում էին հայտարարել նրա նկատմամբ, իբր Ղազարյանն ինքն է բեմադրել մահափորձը՝ իրավիճակն ապակայունացնելու համար։
Վազգեն Սարգսյանի եղբայր՝ Արամ Սարգսյաը, «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է, որ 1999թ իր վարչապետություն տարիներին Մոսկվա այցելության ժամանակ համոզել է գեներալ Ղազարյանին վերադառնալ Հայաստան`անվտանգության երաշխիքներ տալով, բայց վերջինս այդպես էլ չի եկել:
Ի դեպ՝ այսօր հոգեհանգստի արարաողությանը ներկա էր նաև առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանը:
Նշենք, որ գեներալ Ռոմեն Ղազարյանի աճյունի կամփոփվի Եռաբլուր պանթեոնում: