ԿարևորՔաղաքական

Սա իմ այսօրվա այցի կարեւոր մասն էր. Նուլանդը՝ Ծիծեռնակաբերդի մասին

karenghazaryan

«Այս այցի շրջանակում մենք անշուշտ քննարկեցինք հարաբերությունները բոլոր հարեւանների հետ: Կուզենայի ասել, որ ամերիկյան տեսանկյունից, մենք հավատացած ենք, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումը շարունակում է մնալ կարեւոր երկու երկրների համար եւ տարածաշրջանային խաղաղության եւ կայունության համար: Մենք խթանելու ենք դրան ուղղված ջանքերը: Կարեւոր է նկատել, որ Հայաստանը դուրս չի եկել գործընթացից  եւ մեզ համար կարեւոր է, որ գործընթացը կարող է շարունակվել»,-Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանա հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը՝ անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունները ԱԺ- ից հետ կանչելու հարցին։

Նուլանդը նշել է, որ իր համար շատ հուզիչ է եղել այցելությունը  Ծիծեռնակաբերդ, քանի որ մինչ այդ ինքը առիթ չէր ունեցել այցելելու այնտեղ: «Եվ սա կարեւոր մասն էր իմ այսօրվա այցի»,-եզրափակել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը:

Ինչպես է ամերիկացի դիվանագետը պատկերացնում ադրբեջանցի դիվերսանտներին Հայաստանի կողմից Ադրբեջանին հանձնելու հանգամանքը, երբ ադրբեջանական կողմը շարունակ խախտում է հրադադարը շփման գծում: Ի պատասխան հայ լրագրողի այս դիտարկմանը՝ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդն ասաց, թե իրենց համար շատ մտահոգիչ է շփման գծում վերջին ամիսներին տիրող իրավիճակը:

«Մենք ցանկանում ենք, որ լինեն հանգիստ ժամանակներ եւ ուղղակի բանակցություններ: Դրա  մասին նաեւ Մինսկի խմբի համանախագահներն են խոսել: Ես նույնպես Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ խոսել եմ արյունահեղության դադարեցման մասին, որը ոչ մեկին օգուտ չի բերում: Երկու մայրաքաղաքներում էլ իմ այս այցի շրջանակներում ես կարծում եմ մենք առաջընթաց ունեցանք եւ հուսով ենք, որ առաջիկա օրերին, շաբաթներին կլինի խաղաղություն՝ ի շահ բոլորի եւ ի շահ տարածաշրջանային կայունության պահպանման»:

Ինչ վերաբերում է դիվերսանտների խնդրին՝ Նուլանդը դիվերսանտների կատարած հանցանքը բնութագրեց որպես սոսկալի հանցանք, սակայն, ասաց, որ միաժամանակ իրենք կոչ են անում պատկան մարմիններին՝ կատարել հումանիտար այդ ժեստը:

Back to top button