Գյուղատնտեսության համար տարին բարենպաստ կլինի.Հրաչ Բերբերյան
«Գյուղատնտեսության համար սկսվում է հիմնական ու պատասխանատու շրջան»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն ու տեղեկացրել, որ Արարատյան հարթավայրի խաղողի այգիներում էտի շրջանը սկսված է:
Նա գյուղացիներին կոչ է արել վերսկսել բանջարանոցային կուլտուրաների մշակումը և հույս հայտնել, որ պտղաբուծության համար տարին բարենպաստ կլինի: Բերբերյանը գյուղացիների առջև ծառացած խնդիրներից մի քանիսն այդուհանդերձ առանձնացրել է՝ ոռոգման համակարգի բարելավում, գյուղացիներին արտարժույթով տրամադրելու առաջարկներ: Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը կրկին կոչով դիմել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
«Բանկերն առաջարկում են հիմնականում արտարժույթով վարկեր, իսկ գյուղացիները չեն համաձայնում: Վարչապետը պետք է վերահսկի կառավարության կողմից նախատեսված գյուղացիական վարկերի տրամադրումը»: