ԿարևորՔաղաքական

Մինսկյան համաձայնագիրը կարող է ուժը կորցնել.Իվան Կուխտա

lenabadeyan
«Ուկրաինան ցավով արձանագրում է, որ փետրվարի 12-ին Մինսկում նորմանդական քառյակի հանդիպումից հետո կնքված կրակի դադարեցման պայմանները կողմերից մեկը չի պահպանում»,- այսօր Մամուլի Ազգային Ակումբում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան՝ հատուկ նշելով, որ կրակը չեն դադարեցնում հատկապես Լուգանսկի ուժերը:

«Ուկրաինայի նախագահը կապ է հաստատել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ու հայտնել, որ հակամարտող կողմերից մեկը չի դադարեցրել կրակը»,- նշել է դեսպանը: Կուխտան նաեւ ասել է, որ «Երեկ ՄԱԿ-ի ԱԽ-ում ընդունվել է համապատասխան որոշում եւ այսօր, ցավոք, մենք պետք է արձանագրենք, որ մինսկյան համաձայնագիրը ուժը կարող է կորցնել»:

Ուկրաինական կողմը պնդում է, որ այնպիսի կառույցներ, ինչպիսիք են ԵԱՀԿ-ն, ՆԱՏՕ-ն, պետք է անեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի կոնֆլիկտը լուծում ստանա: Դեսպանը նաեւ ասում է, թե Արևմուտքը նոր սանկցիաներ պետք է կիրառի Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի կոնֆլիկտը ինչ-որ չափով լուծում ստանա:

 

Back to top button