Միջազգային

Անհապաղ դադարեցնել կրակը Դեբալցեւոյի շրջանում. ԵԱՀԿ

Ուկրաինայում Եվրակազմակերպության հատուկ մոնիթորինգային պատվիրակության ղեկավար Էրթուգրուլ Ապականն Դոնբասի աշխարհազորայիններից պահանջել է անհապաղ դադարեցնել կրակը Դեբալցեւոյի շրջանում եւ ապահովել դիտորդների մուտքը քաղաք: Ասված է  ԵԱՀԿ­ կողմից փետրվարի 17-­ի ուշ երեկոյան տարածված հայտարարության մեջ:

«Առայժմ այսպես կոչված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը, վկայակոչելով անվտանգության հետ կապված իրենց մտավախությունները, գործնականում Հատուկ մոնիթորինգային պատվիրակությանը մերժում են մուտքը Դեբալցեւո: Մենք պնդում ենք, որ նրանք անհապաղ դադարեցնեն հարձակումը: Մենք պնդում ենք, որ անարգել մուտք լինի Դեբալցեւո եւ անվտանգության ամբողջ գոտի»,­ հայտարարել է Ապականը: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ գլխավոր դիտորդը նաեւ նշել է, որ փետրվարի 18­-ին պատվիրակությունը կձեռնարկի Սոլեդարից Դեբալցեւո անցնելու նոր փորձ, հենց որ հրադադարի հասատում ստանա: «Դա անելուց հրաժարումը կհանգեցնի ծանր հետեւանքների»,­ հավելել է Ապականը:

Back to top button