Քաղաքական

ՀՀ նախագահը կարձագանքի առաջին նախագահի բաց նամակին

«Հանրապետության նախագահը ծանոթ է Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նամակին: Համապատասխան արձագանք, անշուշտ, կլինի»,- 168.am- ին հայտնել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը։

Թերթը դիմել էր պետության ղեկավարի խոսնակին՝ պարզելու, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը ընդունելու է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նամակով արված՝ դեմ առ դեմ հանդիպելու և «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» բովանդակության վերաբերյալ հարցեր քննարկելու առաջարկը:

Արման Սաղաթելյանը չի մասնավորեցրել, թե Սերժ Սարգսյանի արձագանքը  ի՞նչ ձեւաչափով եւ ե՞րբ է լինելու։

Back to top button