Քաղաքական

Եվս երկու պատգամավոր դուրս է գալիս ԲՀԿ- ից

ԱԺ եւս երկու պատգամավոր՝ Գրիգորի Մարգարյանը և Հարություն Ղարագյոզյանը ԱԺ նախագահին ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու դիմում են ներկայացրել, իր Facebook-ի էջում տեղեկացնում է ԱԺ հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը։

«ՀՀ Ազգային ժողովի նախագահը պատգամավորներից ստացել է գրություններ:

  1.  ՀՀ ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը գրությամբ մասնավորապես հայտնել է, որ հրաժարվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամությունից, քանի որ կուսակցությունը սպառնում է ՀՀ անվտանգությանն ու խաղաղությանը:
  2.  ՀՀ ԱԺ պատգամավոր Գրիգորի Մարգարյանը գրությամբ հայտնել է, որ դադարեցնում է անդամությունն ինչպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, այնպես էլ ՀՀ ԱԺ նույնանուն խմբակցությունից: Պատգամավորը ԱԺ նախագահին տեղեկացրել է նաև, որ այսուհետ իր գործունեությունն Ազգային ժողովում կշարունակի որպես անկախ պատգամավոր»,- գրել է Արսեն Բաբայանը։
Back to top button