Քաղաքական

ԱԺ ԲՀԿ խմբակցության շարքերը նոսրանում են

arminegevorgyan

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից։ ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը «Ռադիոլուրին» հայտնել է, որ ԱԺ նախագահը նման դիմում ստացել է։

Մինչ այս ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արագած Ախոյանը հայտարարել էր խմբակցությունից դուրս գալու մասին, սակայն շարունակելու է մնալ անկախ պատգամավոր։

ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել նաեւ Կարո Կարապետյանը, որը եւս մտադիր է շարունակել աշխատանքը խորհրդարանում որպես անկախ պատգամավոր։

Back to top button