Միջազգային

Պետդեպը Ռուսաստանից պահանջել է դադարեցնել մարտերը Դեբալցևոյում

ԱՄՆ պետդեպարտամենտը Ռուսաստանին և անջատողականներին մեղադրել է Ուկրաինայի արևելքում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության կայքում տեղադրված հայտարարությանը:

«Միացյալ Նահանգները լրջորեն անհանգստացած է Ուկրաինայի արևելյան Դեբալցևո շրջանում իրավիճակի վատթարացման կապակցությամբ… Անջատողականները հրապարակայնորեն հայտարարել են, որ իրենք հրաժարվում են հետևել Դեբալցևոյում կրակի դադարեցման ռեժիմին, և ԵԱՀԿ դիտորդներին անվտանգության երաշխիքներ չեն տվել՝ այդ տարածաշրջան հասանելիության համար: Այդ ագրեսիվ գործողությունները և անջատողականների հայտարարությունները, որոնց աջակցում է Ռուսաստանը, սպառնում են օրերս ձեռք բերված հրադադարին և վտանգի ենթարկում ծանր սպառազինության ծրագրված դուրսբերումը»,- ասվում է հայտարարության մեջ:

ԱՄՆ-ը անջատողականներին և Ռուսաստանին կոչ է արել «անհապաղ դադարեցնել հարձակումները» և երկխոսություն սկսել ԵԱՀԿ-ի հետ՝ իրագործելու համար Մինսկի պայմանավորվածությունները:

Back to top button