Սպորտ

Հայ բռնցքամարտիկները կպաշտպանեն Հայաստանի մարզական պատիվը (լուսանկարներ)

arammanukyan

Ընդամենը 1 շաբաթ անց Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կմեկնարկի բռնցքամարտի Ստրանջայի 66-րդ միջազգային մրցաշարը, որին կմասնակցեն նաև հայ բռնցքամարտիկները: Մրցաշարը կկայանա փետրվարի 23-ից մարտի 1-ը:

Նախաօլիմպիական այս տարում սա կաշվե ձեռնոցի հայ պատվիրակների առաջին միջազգային ելույթն է: Հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի և մարզիչ Մանվել Գաբրիելյանի ղեկավարությամբ Սոֆիայում ռինգ դուրս կգան 10 բռնցքամարտիկներ:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը՝ Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն հետևյալ մարզիկները:

49 կգ. Արթուր Հովհաննիսյան. Հայաստանի չեմպիոն

Artur Hovhannisyan.JPG

52. կգ Կորյուն Սողոմոնյան. 2009 թվականի պատանիների աշխարհի չեմպիոն , Եվրոպայի երիտասարդների չեմպիոն:

Koryun Soxomonyan.JPG

56 կգ. Հենրիկ Մոքոյան. Հայաստանի չեմպիոն

Henrik Moqoyan.JPG

60 կգ. Սամվել Բարսեղյան. Վաչիկ Մկրտչյանի անվան մրցաշարի հաղթող

Samvel Barsexyan.JPG

64 կգ. Հովհաննես Բաչկով. Հայաստանի չեմպիոն

Hovhannes Bachkov.JPG

69 կգ. Վլադիմիր Մարգարյան. Հայաստանի չեմպիոն

Vladimir Mrgaryan.JPG

75 կգ. Արման Հովհհիկյան. Հայաստանի չեմպիոն, մրցաշրջան 2014-ի Հայաստանի լավագույն բռնցքամարտիկ

Arman Hovhikyan.JPG

81 կգ. Նարեկ Մանասյան. Երիտասարդների աշխարհի առաջնության և պատանեկան օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

Narek Manasyan.JPG

91 կգ. Հենրիկ Սարգսյան. Հայաստանի չեմպիոն

Henrik Sargsyan.JPG

+91 կգ. Հակոբ Մելքոնյան . Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր

Hakob Melqonyan.JPG

 

 

Back to top button